Հոդվածներ

«Ռեալի» պատմության այս օրը. դեկտեմբերի 22
22.12.2022
1280 0

Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել դեկտեմբերի 22-ին:

• 1882

140 տարի առաջ ծնվել է Ֆեդերիկո Ռևուելտոն: Նա «Ռեալում» հանդես է եկել 1902-ից 1912 թվականներին և հաղթել 4 Իսպանիայի գավաթ: Կարիերան ավարտելուց հետո նա ակումբի տնօրենների խորհրդի անդամ էր ու ժամանակավոր նախագահ:

• 1959

63 տարի առաջ ծնվել է Բերնդ Շուստերը: Նա «Ռեալում» հանդես է եկել 1988-ից 1990 թվականներին և մարզել է մադրիդյան ակումբը 2007-ից 2008 թվականներին:

Խաղացողի կարգավիճակով նա մասնակցել է 88 հանդիպման և խփել 16 գոլ: Նա 2 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթն ու սուպերգավաթը: Մարզչի կարգավիճակով նա թիմը գլխավորել է 75 խաղում: Նրա գլխավորությամբ թիմը հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու Իսպանիայի սուպերգավաթը:

• 1994

28 տարի առաջ չիլիացի հարձակվող Իվան Սամորանոն Լա լիգայում խփեց «Ռեալի» 4000-րդ գոլը: «Արքայական» ակումբը հյուրընկալվելիս 5-0 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին», իսկ չիլիացին դուբլի հեղինակ դարձավ:

• 2012

10 տարի առաջ «Ռեալը» շատ ցավալի դաս ստացավ «Մալագայից»: «Սերուցքայինները» արտագնա խաղում պարտվեցին 2-3 հաշվով, իսկ գոլերից մեկը խփեց Իսկոն, որը հետագայում արժանացավ Golden Boy մրցանակին: Հենց այդ խաղից հետո Ժոզե Մոուրինյոն որոշեց Իկեր Կասիլյասին թողնել պահեստայինների նստարանին:

• 2018

4 տարի առաջ «Ռեալը» հաղթեց Աշխարհի ակումբային առաջնությունը՝ 4-1 հաշվով հաղթելով «Ալ Այնին»: Աչքի ընկան Լուկա Մոդրիչը, Մարկոս Լյորենտեն, Սերխիո Ռամոսն ու Յահի Նադերան (ինքնագոլ):


Ամենակարդացված