Հոդվածներ

Մոդրիչ. «Օրսատոն վատագույններից է»
14.12.2022
2827 0

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Արգենտինա -  Խորվաթիա (3-0) հանդիպման 11-մետրանոցի մասին, որը իրացրել էր Լիոնել Մեսին:

«Արգենտինան արդար հաղթեց խաղը: Այսօր նրանք ավելի լավն էին ու արժանի էին այս արդյունքին, սակայն պետք է հիշատակել մի բանը, որը, սովորաբար չեմ անում:

Չեմ սիրում խոսել մրցավարների մասին, սակայն Օրսատոն վատագույններից է: Իմ մոտ վատ հիշողություններ են,- ասել է Խորվաթիայի հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ Խորվաթիան դեկտեմբերի 17-ին երրորդ տեղի խաղում կմրցի Ֆրանսիա - Մարոկկո զույգի պարտվողի հետ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված