Հոդվածներ

Վինիսիուսն իր 150-րդ հանդիպումն անցկացրեց Լա Լիգայում
05.06.2023
1431 0

«Ատլետիկ Բիլբաոյի» դեմ կայացած հանդիպումը ոչ միայն յուրահատուկ էր Բենզեմայի, Ասենսիոյի, Մարիանոյի և Ազարի համար, ովքեր մրցաշրջանի ավարտից հետո հեռանում են «Ռեալից», այլ նաև յուրահատուկ էր Վինիսիուսի համար։  Բրազիլացու համար այդ հանդիպումը 150-րդն էր Լա Լիգայում։ 

Խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ մարզաշապիկ է նվիրել Վինիսիուսին։ 

Լա Լիգայում սա Վինիսիուսի 5-րդ մրցաշրջանն էր։ Այդ ընթացքում նա երկու անգամ հասցրել է դառնալ մրցաշարի հաղթող՝ իր անվան դիմաց գրանցելով 35 գոլ։ Այդ գոլերից 10-ը նա խփել է ընթացիկ մրցաշրջանում։

Los  Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված