• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ջոն Թերին ու Վիլյան քննարկել են Քեյնի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը

Հոդվածներ

Ջոն Թերին ու Վիլյան քննարկել են Քեյնի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը
27.11.2022
3015 0

beIN SPORTS-ի տաղավարում «Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Դավիդ Վիլյան քննարկել են Հարի Քեյնի ապագան ու նրան կապել «Ռեալի» հետ։ 

«Ես հավատում եմ, որ Քեյնը կարող է կրել «Ռեալի» մարզաշապիկը». նշել է Վիլյան։ 

«Ես նրա մեջ տեսնում եմ տիտղոսներ նվաճելու ցանկություն։ Չեմ կարծում, որ առաջիկա տարիների ընթացքում նա հնարավորություն կունենա «Տոտենհեմի» կազմում տիտղոս նվաճելու։ Նա աշխարհի լավագույն 9 համարներից մեկն է և ցանկանում է խաղալ աշխարհի լավագույն ակումբում։  «Տոտենհեմը» չի կարող տալ նրան այն, ինչ նա ուզում է». պատասխանել է Թերին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված