Հոդվածներ

The Mirror. Երկու տարի անց Ազարը ցանկանում է վերադառնալ «Չելսի»
21.07.2021
1357 0

The Mirror-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունից երկու տարի անց Էդեն Ազարը ցանկանում է վերադառնալ «Չելսի»։ 

Անգլիական ակումբի կազմում Ազարը 7 մրցաշրջան է անցկացրել՝ մասնակցելով  352 հանդիպման և դառնալով 110 գոլի հեղինակ։ 

2019-ին «Սերուցքայինները» մոտ 103,5 մլն ֆունտ վճարեցին Ազարի տրանսֆերի համար, սակայն այս երկու տարիների ընթացքում բելգիացին «Ռեալի» կազմում մասնակցել է ընդամենը 30 հանդիպման և դարձել է 5 գոլի հեղինակ։  Աղբյուրի փոխանցմամբ 30-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ «Չելսի», որպեսզի վերգտնի իր լավագույն խաղը։ 

Սակայն այստեղ կա Կարլո Անչելոտիի դերը, ով գտնում է, որ կարող է մաքսիմումը ստանալ Էդեն Ազարից։ Բացի այդ հայտնի չէ, թե արդյո՞ք Տուխելը կցանկանա Ազարին տեսնել իր թիմում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված