Հոդվածներ

«Ռեալը» համաձայնության է հասել ևս մեկ ֆուտբոլիստի հետ
01.06.2025
1186 0

«Ռեալը» գրեթե համաձայնության է հասել «Շտուտգարտի» կիսապաշտպան Անջելո Շտիլերի հետ։  Real Madrid Confidencial-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Արքայական» ակումբի հետ։ 

Պոտենցիալ տրանսֆերի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո։ Կողմերի միջև բանակցությունները գտնվում են վերջին փուլում։

Շտիլերին դիտարկում են որպես կիսապաշտպանության կարևորագույն ուժեղացում։ Ալոնսոն ցանկանում է թիմում ունենալ ֆուտբոլիստի, ով կգարգավորի թիմին խաղն ու կբալանսավորի կենտրոնը։

Իսպանացի մասնագետը Անջելոին գնահատում է որպես տեխնիկապես հարուստ և սառնասիրտ ֆուտբոլիստ, ով կարողանում է վերահսկել գնդակն ու կառավարել խաղի տեմպը։ Հենց այդպիսի ունակություններ է նա ցանկանում տեսնել իր նոր թիմում։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված