Հոդվածներ

Բենզեմա. «Անչելոտին գերազանց մարզիչ է»
21.10.2022
1790 0

 «Ռեալի» ռմբարկու Կարիմ Բենզեման իր կարծիքն է հայտնել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի աշխատանքի վերաբերյալ:

«Լավ եմ ճանաչում Անչելոտիին: Նա գերազանց մարզիչ է ու ինձ վստահություն է ներշնչում, թույլ է տալիս խաղալ իմ ֆուտբոլը: Անչելոտին խնդրում է վճռորոշ դեր խաղալ թիմում, սակայն ճնշում չի գործադրում:

Մի անգամ իր աշխատասենսյակում ինձ ասաց, որ 50 և ավելի գոլ կխփեմ: Ես, վստահ լինելով ուժերիս, համաձայնվեցի: Նա թույլ է տալիս խաղադաշտում անել այն, ինչ ուզում ես»,- «Ոսկե գնդակի» դափնեկրի խոսքը փոխանցում է AS-ը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված