Հոդվածներ

«Բարսելոնայի» դեմը խաղը 250-րդն էր Կրոսի համար Լա Լիգայում
17.10.2022
1070 0

Երեկ Թոնի Կրոսն իր 250-րդ հանդիպում անցկացրեց Լա Լիգայի շրջանակում։ Այդպիսով նա դարձավ պրիմերայում 2-րդ ամենաշատ հանդիպումներ անցկացրած գերմանացին։ Այս ցուցանիշով նա զիջում է միայն Բերնդ Շուստերին, ով  316 հանդիպում է անցկացրել «Ռեալի», «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» կազմում։

Խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ մարզաշապիկ է նվիրել Կրոսին։ 

Ֆուտբոլիստն իր 9-րդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» կազմոմ։ Նրա գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Չի բացառվում, որ նա որոշի ավարտել կարիերան այս մրցաշրջանից հետո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված