• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բարսելոային» հաղթելուց հետո ֆուտբոլիստները երեկույթ են կազմակերպել Վալվերդեի տանը

Հոդվածներ

«Բարսելոային» հաղթելուց հետո ֆուտբոլիստները երեկույթ են կազմակերպել Վալվերդեի տանը
17.10.2022
2454 0

Երեկ «Ռեալը» հերթական անգամ առանց որևէ խնդրի առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Գոլերի հեղինակներ դարձան Վալվերդեն, Բենզեման և Ռոդրիգոն։ 

Այդ հաղթանակի շնորհիվ «Ռեալն» այժմ միանձնյա գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ Խաղից հետո ֆուտբոլիստները երեկույթն են կազմակերպել Վալվերդեի տանը, որպեսզի տոնեն հաղթանակն ու միևնույն ժամանակ շնորհավորեն ուրուգվայցու ընկերուհուն ծննդյան կապակցությամբ։.



Սոցցանցերում լուսանկարներ են հրապարակվել այդ հավաքույթից։ Ներկա են եղել Վալվերդեն, Ալաբան, Լուկաս Վասկեսը, Մոդրիչը, Կարվախալն ու Ասենսիոն։ Հերթական անգամ ֆուտբոլիստները ցույց են տվել, որ թիմում ջերմ մթնոլորտ է նաև խաղադաշտից դուրս։

Ավելի վաղ Վալվերդեն ռոմանտիկ ձևով շնորհավորել էր ընկերուհում՝ Մինոյին։ 

«Շնորհավոր, սիրելիս։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ անում ես ինձ և Բենիի համար։ Դու աներևակայելի մայր ես։ Մենք քեզ շատ ենք սիրում». գրել էր ուրուգվայցին։


Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված