Հոդվածներ

Լունինը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի
16.07.2025
967 0

Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել «Վիլյառեալում»։ 

DAZN-ի փոխանցմամբ, ակումբը կապ է հաստատել «Ռեալի» հետ, որպեսզի քննարկի 26-ամյա դարպասապահի հնարավոր տեղափոխության տարբերակը։ 

Կողմերը քննարկում են վարձակալության տարբերակը, սակայն բանակցությունները դեռ նախնական փուլում են։ «Ռեալը» կարող է համաձայնել բաց թողնել ուկրաինացուն, որպեսզի վերջինս ավելի շատ խաղային պրակտիկա ստանա։

«Վիլյառեալին» հետաքրքրում է նաև «Ժիրոնայի» դարպասապահ Պոու Լոպեսը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված