Մադրիդի «Ռեալը» առաջարկել է Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացնել երկու տարին մեկ, հաղորդում Է ESPN-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «Արքայական ակումբի» ներկայացուցիչներն այս գաղափարը ներկայացրել են ՖԻՖԱ-ին ակումբների և կոնֆեդերացիաների հետ բանակցությունների ընթացքում, որոնք անցկացվել են մրցաշարի ժամանակ Մայամիում։ ԱՄՆ-ում կայացած վերջին Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում տոմսերի վաճառքի 25 տոկոսը բաժին է հասել «Ռեալի» երկրպագուներին։ Մադրիդյան ակումբը նպատակ ունի մեծացնել եկամուտներն այս մրցաշարի միջոցով:
Այնուամենայնիվ՝ ՖԻՖԱ-ում առայժմ հիմքեր չեն տեսնում «Ռեալի» առաջարկին ընդառաջ գնալու համար, թեև կազմակերպությունը շարունակում է ծրագրել մրցաշարի ընդլայնումը՝ հասցնելով այն 48 մասնակիցների 2029 թվականին։
Հաջորդ Աշխարհի ակումբային առաջնությունը հյուրընկալող երկիրը դեռ որոշված չէ։ Պատրաստակամությունն է հայտնել Կատարը, սակայն ՖԻՖԱ-ն ցանկանում է մրցաշարը կազմակերպել այն երկրներում (Մարոկկո, Իսպանիա, Պորտուգալիա), որոնք կընդունեն աշխարհի 2030 թվականի առաջնության եզրափակիչ փուլը:
Fanat, Realmadrid.am