• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռյուդիգերը մարզվել է դիմակով. Կուրտուան ու Սեբալյոսը բաց են թողել մարզումը

Հոդվածներ

Ռյուդիգերը մարզվել է դիմակով. Կուրտուան ու Սեբալյոսը բաց են թողել մարզումը
15.10.2022
1577 0

«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է մասնակցել վաղը կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղին։ 

Գերմանացի ֆուտբոլիստը «Շախտյորի» դեմ խաղի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ ու հենց այդ դրվագում, բախվելով մրցակցի դարպասապահի հետ, վնասեց գլուխը։ Բժիշկները ստիպված էին եղել 20 կար դնել վերջինիս գլխին։ Նշվում էր, որ ոսկորների վնասվածք չի եղել։ 

Երեկ կայացած մարզմանը Անտոնիոն մարզվել է հատուկ դիմակով, ինչը նշանակում է, որ նա կկարողանա վաղը օգնել իր թիմին։ 

Մարզմանը չեն մասնակցել Դանի Սեբալյոսն ու Տիբո Կուրտուան։ Մի շարք աղբյուրներ նշում են, որ բելգիացին մեծ հավանականությամբ բաց կթողնի «Կլասիկոն»։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված