Հոդվածներ

Սեբալյոս. «Մեզ պակասում էր դինամիկան»
03.10.2022
1208 0

Երեկ «Ռեալը» ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ միավորներ կորցրեց՝ սեփական հարկի տակ ոչ ոքի խաղալով «Օսասունայի» հետ։

Դանի Սեբալյոսը, ով հայտնվել էր «Սերուցքայինների» մեկնարկային կազմում, ամփոփել է հանդիպումը։ 

«Մենք ցանկանում էինք հաղթել և դրա համար ամեն ինչ արեցինք մինչ վերջին րոպեն, բայց արդյունքում երկու միավոր կորցրինք։ Խաղավերջում մեր բախտը չբերեց։ 

Մենք բավականաչափ դիպուկ չէինք մրցակցի դարպասի մոտ, ու պակասում էր դինամիկան, երբ մենք գնդակով էինք։ Չորեքշաբթի օրը մեզ հերթական հանդիպումն է սպասվում, և պետք է այն անցկացնել լավագույնս». նշել է Սեբալյոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված