• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զիդան, Դի Ստեֆանո, Կրոյֆ. Անչելոտին այլ ֆուտբոլիստի հետ է համեմատել Բելինգեմին

Հոդվածներ

Զիդան, Դի Ստեֆանո, Կրոյֆ. Անչելոտին այլ ֆուտբոլիստի հետ է համեմատել Բելինգեմին
03.12.2023
1734 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Գրանադայի» նկատմամբ հաղթանակից հետո (2-0) խոսել է Ջուդ Բելինգեմի մասին:

Իտալացուն հարցրել են, թե ում հետ կհամեմատի անգլիացուն՝ Զինեդին Զիդանի, Ալֆրեդո դի Ստեֆանոյի, թե Յոհան Կրոյֆի:

«Ցավոք սրտի, չեմ տեսել Դի Ստեֆանոյի խաղը: Նախորդ ասուլիսի ընթացքում Ջուդին համեմատել էի Զիդանի հետ, սակայն ցանկանում եմ ասել, որ նմանապես զարմացած էի, երբ տեսա Կակայի խաղը: Չեմ ասում՝ թե Բելինգեմը գործում է Կակայի պես, սակայն նրանցում ինչ-որ նման բան կա»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգեմը «Ռեալում» անցկացրած 17 խաղում խփել է 15 գոլ ու կատարել 4 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված