Հոդվածներ

Cadena SER. «Ռեալն» 90 միլիոնանոց տրասֆեր է նախապատրաստում
15.06.2022
3268 0

«Ռեալը» լրջորեն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի ծառայություններով:

Cadena SER-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինները» մտադիր չեն բավարարվել Օրելյեն Չուամենիի տեղափոխությամբ ու ձգտում են թարմացնել միջին գիծը:

Ըստ աղբյուրի՝ հնարավոր գործարքի արժեքը կազմելու է 90 մլն եվրո:

Եթե 18-ամյա անգլիացու տրանսֆերը չկայանա այս ամառ, «սերուցքայինները» ավելի մեծ համառություն կդրսևորեն 2023 թվականին: 

2021/22 մրցաշրջանում Բելինգեմը խփել է 6 գոլ ու կատարել 14 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված