Հոդվածներ

Պատմությունը կրկնվում է
20.09.2022
5294 0

Բեյլը վատ չէր սկսել մրցաշրջանը «Լոս Անջելես Գելաքսիում», գոլեր էր խփում ու իրեն լավ դրսևորում։ Սակայն ավելի ուշ նա սկսեց կրկնել նույն պատմությունը, ինչը տեղի էր ունեցել, երբ նա «Ռեալի» կազմում էր հանդես գալիս վերջին մրցաշրջաններում։

Ուելսցին չի կարողանում նոր կառուցվող թիմի կարևոր մասը դառնալ ու խաղադաշտ է մտնում միայն հանդիպման ընթացքում։ Ամերիկյան ակումբի գլխավոր մարզիչ Չերանդոլոն գերադասում է հույսեր չկապել անվանի ֆուտբոլիստի հետ՝ նախապատվությունը տալով Կառլոս Վելային։

ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի հետ պայմանագիր կնքելուց հետո ուելսցին 14 հնարավորից մասնակցել է 11 խաղի ու խփել 2 գոլ։ Նա ամենաշատը 62 րոպե խաղաժամանակ է ստացել։


Ամենակարդացված