Հոդվածներ

Սեպտեմբերի 20-ը՝ «Ռեալի» պատմության մեջ
20.09.2022
2046 0

Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել սեպտեմբերի 20-ին։

• 1992

30 տարի առաջ «Ռեալը» արտագնա խաղում ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտվեց հանդիպումը «Սպորտինգ Խիխոնի» հետ։

• 2009

13 տարի առաջ «Ռեալը» 5-0 հաշվով ջախջախեց «Խերեսին»։ «Սերուցքայինների» կազմում գոլեր խփեցին Կրիշտիանու Ռոնալդուն (2), Գուտին, Կարիմ Բենզեման ու Ռուդ վան Նիստելրոյը։ 75-րդ րոպեից հետո 4 գոլ խփվեց։

• 2014

8 տարի առաջ «Ռեալը» 8-2 հաշվով ջախջախեց «Դեպորտիվոյին»։ Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ դարձավ, Գարեթ Բեյլն ու Չիչարիտոն 2-ական գոլ խփեցին, իսկ Խամես Ռոդրիգեսը՝ 1։

• 2017

5 տարի աջաջ «Ռեալը» տանը 0-1 հաշվով պարտվեց «Բետիսին»։ «Սերուցքայինները» 94-րդ րոպեին գոլ բաց թողեցին։ 


Ամենակարդացված