Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ոսկե շքանշան հանձնեց Մարիա Բելեն Խենտո Լոպեսին՝ Պակո Խենտոյի քրոջը։ Պակո Խենտոն «Ռեալի» լեգենդ էր և ակումբի պատվո նախագահը, որը մահացել է 2022 թվականին։
Բացի այդ, «Ռեալ Մադրիդ Սիթիում» գտնվող բասկետբոլի մարզադահլիճում անցկացված միջոցառման ժամանակ ակումբի նախագահը ոսկե շքանշաններ է հանձնել նաև Մարիբել Գոմես-Մոնտեխանոյին՝ «Ռեալի» վարչության անդամ և 2006 թվականին ակումբի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար աշխատած Լուիս Գոմես-Մոնտեխանոյի դստերը, ինչպես նաև նոտար Կրուս Գոնսալո Լոպես-Մյուլերին։