Հոդվածներ

Լե Գրե. «Բենզեման օրինակելի ֆուտբոլիստ է»
23.09.2020
693 0

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեն խոսել է Կարիմ Բենզեմայի մասին։ 

«Ոչ ոք չի կարող հերքել, որ Բենզեման հիանալի ֆուտբոլիստ է։ Բոլորը գիտեն, որ նա օրինակելի ֆուտբոլիստ է։ Ես միշտ հարգել եմ նրան, իսկ այս տարի նա աներևակայելի է։ 

Ես չեմ ափսոսում։ Դեշամը կգլխավորի հավաքականը առնվազն մինչև 2022 թվականը։ Չեմ կարծում, որ նա Բենզեմային կրկին հավաքական կհրավիրի։ Դա բարդ է։ 

Ստեղծված իրավիճակում շատ բարդ է նրան կրկին հավաքական հրավիրելը». ասել է Լե Գրեն։ 

Հիշեցնենք՝ Բենզեման Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել է 81 հանդիպման և դարձել 27 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված