Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն
06.05.2024
2968 0

«Ռեալ Մադրիդ» ՖԱ–ն, նրա նախագահն ու տնօրենների խորհուրդը խորապես ցավում են Սեզար Լուիս Մենոտիի՝ արգենտինական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդի մահվան կապակցությամբ։

«Ռեալ Մադրիդը» ցավակցում է և սեր է հղում առ նրա ընտանիք, ակումբակիցներ, արգենտինացի երկրպագուներ և մտերիմներ։

Սեզար Լուիս Մենոտին ֆուտբոլիստ էր և մարզիչ։ Լինելով ֆուտբոլիստ՝ նա կրել է «Ռոսարիո Սենտրալի», «Ռասինգի», «Բոկա Խունիորսի, «Նյու Յորքի», «Սանթոսի» և «Ատլետիկո Յուվենտուսի» մարզաշապիկները։ Նա հաղթել է Արգենտինայի առաջնությունը «Բոկա Խունիորսի» կազմում։

Որպես մարզիչ նա դարձել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ։ Նա մարզել է շատ թիմեր աշխարհում և Արգենտինայի հավաքականը, որը 1978 թվականին Արգենտինայում դարձավ չեմպիոն։ Իսպանիայում նա մարզել է «Բարսելոնան» և «Ատլետիկո Մադրիդը»։ Սեզար Լուիս Մենոտին մահացել է 85 տարեկանում։ Հանգչիր խաղաղությամբ»։


Ամենակարդացված