Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ռեալ» - «Մալյորկա» խաղից հետո
12.09.2022
1554 0

Վիճակագրական տվյալներ՝ «Մալյորկա» - «Ռեալ» խաղից հետո

1. «Ռեալը» եվրոպական առաջատար առաջնություններում միակ թիմն է, որը 100 տոկոսանոց արդյունք ունի ներքին առաջնությունում (5 խաղում 5 հաղթանակ):

2. «Ռեալը» իր պատմության մեջ 7-րդ անգամ մրցաշրջանը սկսում է 7 հաղթանակով։ Ավելի վաղ նման արդյունք գրանցվել էր Պելեգրինիի օրոք՝ 09/10 մրցաշրջանում։

3. Վինիսիուսը 5 խաղում անընդմեջ գոլ է խփել («Սելտա», «Էսպանյոլ», «Բետիս», «Սելթիկ», «Մալյորկա»։

4. Վինիսիուսը (22 տարեկան, 61 օրական) դարձել է «Ռեալի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստը 2009 թվականից ի վեր, որը Լա լիգայի 4 անընդմեջ խաղում գոլ է խփում։ Նախորդ անգամ նման ցուցանիշ գրանցել էր Հիգուայինը (21 տարեկան, 346 օրական):

5. Վալվերդեն բոլոր մրցաշարերում «Ռեալի» վերջին 8 խաղում մասնակցել է 5 գոլի (2 գոլ և 3 գոլային փոխանցում): Թիմի կազմում նման ցուցանիշ գրանցելու համար նախորդ անգամ նրանից 76 խաղ էր պահանջվել (3 գոլ և 2 գոլային փոխանցում):

6. Ռոդրիգոն «Ռեալի» վերջին 11 խաղում մասնակցել է 11 գոլի (6 գոլ, 5 գոլային փոխանցում): Ավելի վաղ Լա լիգայի վերջին 66 խաղում նա մասնակցել էր 10 գոլի (3 գոլ, 7 գոլային փոխանցում):

7. Ռյուդիգերի փոխանցումը Կրոսին երկու գերմանացի ֆուտբոլիստի առաջին արդյունավետ գործողությունն էր «Ռեալի» համար Լա լիգայում՝ 2013 թվականից ի վեր։ 2012/13 մրցաշրջանում Պրիմերայի 37-րդ տուրում Օզիլը գոլային փոխանցում էր կատարել Խեդիրային։


Ամենակարդացված