• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ասենսիոն իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով

Հոդվածներ

Ասենսիոն իր 100-րդ հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով
09.11.2020
1361 0

«Վալենսիայի» դեմ հանդիպումը 100-րդն էր Մարկո Ասենսիոյի համար Մադրիդի «Ռեալի» կազմում։ Այս արդյունքին իսպանացին հասել է հիմնական թիմում անցկացրած 5 մրցաշրջանների արդյունքում։ Այդ խաղերից 65-ում Վալվերդեն հաղթանակած է հեռացել խաղադաշտից և խփել է 13 գնդակ։

Ակումբի կազմում նա նվաճել է 11 տիտղոս՝ այդ թվում ՉԼ-ի երկու, ԱԱԱ-ի երեք գավաթներ, ՈՒԵՖԱ-ի և Իսպանիայի երկուական սուպերգավաթներ, ինչպես նաև Լա Լիգայի երկու գավաթ։

Ամենաշատ հանդիպումները Ասենսիոն անցկացրել է  2017/18 մրցաշրջանում (32)։ Այդ մրցաշրջանը կարելի է ասել, մինչ այս լավագույն է եղել իսպանացի ֆուտբոլիստի համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված