Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Թոնի Կրոսի հարցազրույցը։
«Կհեռացնե՞ն Ալոնսոյին Լոպետեգիի նման, եթե նա ոչ մի տիտղոս չնվաճի «Ռեալի» հետ։ Կարծում եմ՝ Խաբին այլ կարգ ունի։ Նրա հաջողությունները որպես ֆուտբոլիստը օգտակար դեր են խաղում, բայց չեն պաշտպանի, եթե 3 տարի թիմը տիտղոս չնվաճի։
Ակումբում ոչ ոք ապահովագրված չէ տեղը կորցնելուց, լինի դա մարզիչ, թե ֆուտբոլիստ։
Ցանկացած պարագայում, տիտղոսներ հաղթելը հեշտ չի լինի։ «Բարսելոնան» առաջվա պես ուժեղ է, իսկ ՉԼ–ում հանդես են գալիս «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», ՊՍԺ–ն, «Արսենալը»․․․
«Ռեալը» հրաշալի հանդիպում անցկացրեց «Օվիեդոյի» դեմ, սակայն դեռ վաղ է որևէ եզրակացություններ անելը։ ԱԱԱ–ում մենք որոշակի փոփոխություններ տեսանք, սակայն դեռ պետք է սպասել։
Նախկինում ամեն ինչ գրեթե պարզ էր, թե ով, երբ և որքան է խաղալու, սակայն հիմա ամեն ինչ սկսվում է մաքուր էջից»։
«Հաուսենը շատ ունիվերսալ կենտրոնական պաշտպան է, նա ուժեղ է երկրորդ հարկում, հիանալի արագություն ունի և լավ է զարգացնում հարձակումը խորքից։
Կարծում եմ, որ «Ռեալ Մադրիդը» լավ է ուժեղացել այս ամառ։ Գալիք մրցաշրջանը նախորդից ավելի լավը կլինի, սակայն դեռ աճելու տեղ կա»։