Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Լա Լիգայի 2-րդ տուրի՝ «Օվիեդոյի» (3:0) դեմ խաղից հետո խոսել է թիմի արգենտինացի վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոյի խաղի մասին։
«Նա շատ լավ հանդիպում անցկացրեց։ Կարճ ժամանակում կարողացավ գտնել խաղակցվածություն թիմակիցների հետ։ Ֆրանկոն ներգրավված է թե՛ առօրյա գործընթացում, թե՛ խաղում։ Նա մեզ մեծ օգուտ է տալու կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Ուրախ եմ, որ մեզ հետ է։ Մաստանտուոնոն լի է էներգիայով և ունի հիանալի ձախ ոտք։ Նա շարունակելու է կատարելագործվել», — Ալոնսոյի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
Երկու տուրից հետո «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ ունենալով վեց միավոր։
Fanat, Realmadrid.am