• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» հարցում է կատարել «Չելսիի» ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ

Հոդվածներ

«Ռեալը» հարցում է կատարել «Չելսիի» ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ
30.07.2022
2538 0

«Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» 20-ամյա հարձակվող Արմանդո Բրոյայի ծառայություններով: 

«Սերուցքայինները» հարցում են կատարել, որպեսզի պարզեն՝ ապագայում կարո՞ղ են իրականացնել երիտասարդ ալբանացու տրանսֆերը, հայտնում է Evening Standard-ը:

Եթե մադրիդյան գրանդը հրաժեշտ տա հարձակման գծի որոշ ֆուտբոլիստների, անհրաժեշտություն կլինի նրանց փոխարինել հեռանկարային երիտասարդներով:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Էվերթոնը», «Նյուքասլն» ու «Վեստ Հեմը»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված