• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սեպտեմբերին «Ռեալը» լուրջ քայլ կկատարի Հալանդի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ

Հոդվածներ

Սեպտեմբերին «Ռեալը» լուրջ քայլ կկատարի Հալանդի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ
05.08.2021
2590 0

«Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսել Անխել Սանչեսը սեպտեմբերին հանդիպելու է Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Էրլինգ Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի հետ, որպեսզի նախնական պայմանագիր կնքի նորվեգացու՝ 2022 թվականին Մադրիդ տեղափոխվելու համար: Այս մասին հաղորդում է La Saeta Rubia-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, ներկա պահին երկու կողմերն էլ աշխատում են վերջին դետալները ճշգրտելու վրա:

Նշվում է, որ Հալանդի՝ «Ռեալի» հետ գործող նախնական պայմանագրում հատուկ կետ է լինելու, որը թույլ է կտա ժամանակից շուտ չեղարկել համաձայնագիրը՝ հաշվի առնելով որոշակի իրավիճակներ. դրանցից կարող է համարվել երկրորդ մրցաշրջանն անընդմեջ առանց երկրպագուների խաղերը Լա լիգայում կամ նորվեգացու լուրջ վնասվածքը:

Եթե առանց նախապայմանների Հալանդը որոշի դրժել պայմանավորվածությունը, ստիպված կլինի տուգանք վճարել «Ռեալին»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված