Հոդվածներ

Բեյլը hայտնել է՝ որտեղ է շարունակելու կարիերան
26.06.2022
2068 0

«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը կարիերան կշարունակի ՄԼՍ-ի «Լոս Անջելես» թիմում:

Ուելսցին իր սոցիալական ցանցերում 14 վայրկյանանոց տեսանյութ է հրապարակել՝ այդպիսով հաստատելով իր տեղափոխությունը: 

«Մինչ հանդիպում, «Լոս Անջելես»,- գրել է Գարեթը:

Նշենք նաև, որ «Ռեալում» Բեյլը 19 տիտղոս է նվաճել:

Իսպանիայի առաջնության հաղթող՝ 2016/17, 2019/20, 2021/22

Իսպանիայի գավաթակիր՝ 2013/14

Իսպանիայի սուպերգավաթակիր՝ 2017/18, 2019/20, 2021/22

Չեմպիոնների լիգայի գավաթակիր՝ 2013/14, 2015/16, 2016/17, 2017/18, 2021/22

ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր՝ 2014/15, 2016/17, 2017/18

Աշխարհի ակումբային առաջնության գավաթակիր՝ 2014, 2016, 2017, 2018

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված