Հոդվածներ

«Ռեալը» գումար կվաստակի Հակիմիի՝ ՊՍԺ տեղափոխվելու արդյունքում
01.07.2021
2282 0

«Ռեալը» գումար կվաստակի Աշրաֆ Հակիմիի՝ «Ինտերից» ՊՍԺ տեղափոխության արդյունքում:

Ինչպես հաղորդում է AS-ը, քանի որ մարոկկացին «արքայական» ակումբի սան է, ՖԻՖԱ-ն կանոնակարգով սահմանված տոկոս կվճարի. վերջնական գումարը կազմելու է  2,1 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Հակիմին «Ռեալից» «Ինտեր» էր տեղափոխվել 40 մլն եվրոյի դիմաց: Ֆրանսիական ակումբը տրանսֆերի համար ծախսելու է 70 մլն:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված