Հոդվածներ

Marca. ՊՍԺ-ն աստղաբաշխական աշխատավարձ է առաջարկել Վինիսիուսին
19.06.2022
2503 0

ՊՍԺ-ն փորձել է ձեռք բերել «Ռեալի» վինգեր Վինիսիուսին:

Marca-ի հաղորդմամբ՝ փարիզյան ակումբը տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել բրազիլացուն՝ կոչ անելով չերկարաձգել պայմանագիրը «սերուցքայինների» հետ: Այդ պրոցեսը տևել է 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի մարտը:

Նշվում է, որ Վինին մերժել է և օրեր առաջ նոր պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ: Այն գործելու է մինչև 2026 թվականն, իսկ աշխատավարձը 3,2 մլն եվրոյից դառնալու է 10 մլն:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված