Հոդվածներ

Նաչոյի տրանսֆերը չեղարկվել է Դանի Կարվախալի վնասվածքից հետո
14.11.2020
1873 0

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նաչո Ֆերնանդեսը մոտ է եղել Ա Սերիա տեղափոխվելուն։  AS պարբերականի փոխանցմամբ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եղել «Ռոման», «Նապոլին» և «Միլանը»։ 

Նաչոյի գործակալ Խուանմա Լոպեսը հաստատել է, որ ֆուտբոլիստը շատ մոտ է եղել Մադրիդի «Ռեալը» լքելուն։

«Մենք մի քանի տարբերակ ունեինք Ա Սերիայից, սակայն վերջին պահին Կարվախալի վնասվածքը փոխեց բոլոր ծրագրերը». ասել է Լոպեսը։

Կարվախալը վնասվածք էր ստացել հոկտեմբերի սկզբին և միայն օրերս է մարզվել հիմնական խմբի հետ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված