• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչ. «Անչելոտին ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է»

Հոդվածներ

Մոդրիչ. «Անչելոտին ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է»
04.05.2022
1797 0

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի մասին և նրան տեղ հատկացրել պատմության լավագույն մարզիչների շարքում։ 

-Եթե դուք ընտրեիք Անչելոտիի միայն մեկ հմտություն, որը՞ կընտրեիք։ 

-Միայն մե՞կը, բարդ է։ Նա վերադարձավ և թիմին հավատ բերեց։ Կարող եմ ասել, որ նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է։ 

Շատ ուրախ էինք, որ իմացանք նրա վերադարձի մասին, քանի որ լավ տպավորություններ ունեինք նրա նախորդ պաշտոնավարումից։ 

Ես կնշեի այն, թե ինչպես է նա ղեկավարում թիմը». ասել է Մոդրիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված