• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուա. «Ռեալը» պետք է շարունակի ճնշում գործադրել «Ատլետիկոյի» վրա»

Հոդվածներ

Կուրտուա. «Ռեալը» պետք է շարունակի ճնշում գործադրել «Ատլետիկոյի» վրա»
14.05.2021
1449 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է «Գրանադայի» նկատմամբ տարած հաղթանակը և խոսել չեմպիոնական մրցավազքի մասին։

«Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել «Ատլետիկոյի» վրա և հուսանք, որ մնացած երկու խաղերից գոնե մեկում նրանք միավորներ կկորցնեն։ Պետք է միայն հետևենք մեզ ու հաղթենք։ 

Առջևում «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ դժվարին հանդիպումն է։ Պետք է մտածենք միայն այդ խաղում հաղթելու մասին, իսկ «Ատլետիկոյի» արդյունքների կնայենք ավելի ուշ». նշել է Կուրտուան։

Հիշեցնենք, որ ներկա պահին «Ատլետիկոն» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը և երկու միավորի առավելություն ունի «Ռեալի» նկատմամբ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված