Հոդվածներ

Կամավինգան կրկին որոշիչ դեր խաղաց «Ռեալի» կազմում
15.04.2022
3466 0

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան առանցքային դեր ունեցավ «Արքայական» ակումբի ռեմոնտադայում, ինչպես «Չելսիի»՝ այնպես էլ ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում։

Այն ժամանակ նույնպես Կամավինգան խաղադաշտ դուրս եկավ և Վալվերդեի ու Մոդրիչի հետ միասին զգալիորեն ուժեղացրեց կիսապաշտպանության գիծը՝ մրցակցին ճնշելու հաշվին։ 

Խաղադաշտ դուրս գալուց անմիջապես հետո նա իր թիմին բարձր տեմպ ու պրեսինգ առաջարկեց։ Այս երկու խաղերը կարող են գլխիվայր փոխել «Ռեալում» նրա կարիերան։

Կամավինգայի ու Վալվերդեի պես կիսապաշտպանների առկայությունը դառնում է ավելի ու ավելի կարևոր այնպիսի թիմերի դեմ խաղում, որոնց դեմ անհրաժեշտ է օգտագործել բարձր պրեսինգ ու ուժեղ ճնշում՝ մրցակցի կիսապաշտպանների վրա։


Ամենակարդացված