• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է՝ ով է սպասարկելու «Ռեալ Մադրիդ» - «Չելսի» պատասխան հանդիպումը

Հոդվածներ

Հայտնի է՝ ով է սպասարկելու «Ռեալ Մադրիդ» - «Չելսի» պատասխան հանդիպումը
11.04.2022
1929 0

Հայտնի են դարձել այն մրցավարները, ովքեր սպասարկելու են երեքշաբթի օրը կայանալիք ՉԼ-ի հանդիպումները։ 

«Ռեալ» - «Չելսի» հանդիպումը կսպասարկի լեհ Շիմոն Մարչինիակը։ Այդ խաղի համար նրա բոլոր օգնականները նույնպես լեհ են։ 

«Վիլյառեալ» - «Բավարիա» հանդիպումը կսպասարկի սլովենացի Սլավկո Վինիչիչի գլխավորած մրցավարական անձնակազմը։ 

Հիշեցնենք, որ առաջին խաղերում հաղթանակներ են տոնել «Ռեալը» և «Վիլյառեալը»։ 

Երկու պատասխան հանդիպումներն էլ մեկնարկելու են Երևանի ժամանակով 23։00-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված