Հոդվածներ

Իսկոն կարող է տեղափոխվել «Ֆիորենտինա»
29.03.2022
1479 0

Միջազգային դադարից օգտվելով «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն՝ ով չի հրավիրվել Իսպանիայի ազգային հավաքական, ուղևորվել է Ֆլորենցիա։ Այդ ամենը մի շարք հարցեր է առաջացրել։ 

Վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, որ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է Ֆիորենտինան։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է գալիք ամռանը, և ակումբը նոր պայմանագիր չի առաջարկի նրան։ Սա նշանակում է, որ նա կարող է ազատորեն բանակցություններ վարել այլ ակումբների հետ։ «Ֆիորենտինան» բավական լավ մրցաշրջան է անցկացնում և պայքարում է եվրոգավաթային տեղի համար։ Այնտեղ է հանդես գալիս նաև «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ալվարո Օդրիոսոլան։ 

«Դա բարդ հարց է, որը դրված է անձնական և տեխնիկական մակարդակի վրա». նշել էր Անչելոտին։ 

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Սևիլիան»։ Անդալուզյան ակումբի գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին անձամբ է ցանկանում իր թիմի կազմում տեսնել Իսկոյին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված