«Ռեալ Մադրիդը» հաղթանակով ավարտեց Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը։
Խաբի Ալոնսոյի սաները երրորդ տուրում կխաղան «Զալցբուրգի» դեմ (Ֆիլադելֆիայի Lincoln Financial Field մարզադաշտ, Երևանի ժամանակով 23։00):
«Պաչուկայի» դեմ հաղթանակ տարած հիմնական կազմի ֆուտբոլիստներն անցկացրին վերականգնողական վարժանքներ։ Մնացած ֆուտբոլիստները մարզումն սկսեցին համախմբված ակտիվացնող վարժություններով։
Այնուհետև իրականացրին փոխանցումների վարժանքներ, ապա կատարեցին հարձակման և պաշտպանության փուլային վարժություններ։ Մարզումն ավարտվեց 7–ը 7–ի դեմ խաղով։ Կամավինգան մասնակցեց թիմային մարզման մի հատվածին, այնուհետև շարունակեց անհատական կարգով։ Մբապեն ամբողջությամբ կատարեց անհատական աշխատանք մարզասրահում։