Հոդվածներ

Զիդանն ամփոփել է «Ատլետիկոյի» դեմ խաղը
12.12.2020
3282 0

Զինեդին Զիդանն ամփոփել է Լա լիգայի 13-րդ տուրում կայացած մադրիդյան դերբին:

«Գոհ եմ մեր ցուցադրած խաղից: Հիանալի գործեցինք մի թիմի դեմ, որը չէր պարտվել 26 հանդիպում անընդմեջ: Ճնշում էինք գործադրում խաղադաշտի ամբողջ երկայնքով: Կարող եմ ասել, որ մրցակիցն ընդամենը 1 իրական գոլային պահ ունեցավ (Սաուլ):

Կրոսն ու Մոդրիչը բացառիկ ֆուբոլիստներ են: Նրանք մեծ ծավալի աշխատանք են կատարում ամբողջ  խաղի ընթացքում: Մի խոսքով, այսօր բոլորն էին իրենց բարձրության վրա:

Պատրաստ եմ միշտ ռոտացիա կիրառել ու շանս տալ բոլորին»,- եզրափակել է ֆրանսիացին:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Ատլետիկո» հանդիպումն ավարտվել էր 2:0 հաշվով: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված