• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նեյմար. «Ռամոսի, Մեսիի և ինձ համար «Ռեալի» դեմ հանդիպումը առանձնահատուկ է»

Հոդվածներ

Նեյմար. «Ռամոսի, Մեսիի և ինձ համար «Ռեալի» դեմ հանդիպումը առանձնահատուկ է»
09.03.2022
3919 0

«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը իր կարծիքն է հայտնել «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման վերաբերյալ։ 

«Առանձնահատուկ հանդիպում է լինելու Մեսիի և ինձ համար, քանի որ մենք այս մարզադաշտում խաղացել ենք «Բարսելոնայի» կազմում։ Այն յուրահատուկ է լինելու նաև Ռամոսի համար։  «ՉԼ-ում «Ռեալի» դեմ խաղալը մշտապես մեծ իրադարձությունը և դա մեզ էլ ավելի է մոտիվացնում։ 

Համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ մենք ոչ բալանսավորված կազմ ունենք։ Մենք միասին հարձակվում և միասին պատպանվում ենք։ Պետք է փորձենք որքան հնարավոր է քիչ սխալներ թույլ տանք ու անենք այն, ինչ արեցինք Փարիզում։ 

Այն, որ ՉԼ-ի եզրափակիչը կայանալու է Փարիզում, ևս մեկ մոտիվացիա է մեզ համար։ «Ռեալի» դեմ խաղից մենք պետք է սկսենք մեր ճանապարհը դեպի եզրափակիչ». նշել է Նեյմարը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված