• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոդրիգո. «Ներկայումս այն նույն Ռոդրիգոն ու Վինին ենք, որոնց ցանկանում են տեսնել երկրպագուները»

Հոդվածներ

Ռոդրիգո. «Ներկայումս այն նույն Ռոդրիգոն ու Վինին ենք, որոնց ցանկանում են տեսնել երկրպագուները»
12.11.2023
2375 0

«Ռեալի» վինգեր Ռորդիգոն ամփոփել է «Վալենսիայի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակը՝ 5-1` խոսելով իր ու Վինիսիուսի համագործակցության մասին:

«Եվս մեկ անթերի հանդիպում անցկացրինք: Խաղավերջում կորցրինք զգոնությունն ու գոլ բաց թողեցինք, սակայն, ընդհանուր առմամբ, շատ լավ խաղ էր: Վինիսիուսի հետ վատ էինք սկսել մրցաշարջանը, սակայն ներկայումս այն նույն Ռոդրիգոն ու Վինին ենք, որոնց ցանկանում են տեսնել երկրպագուները»,- բրազիլացու խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ Ռոդրիգոն ու Վինիսիուս Ժունիորը դարձել էին դուբլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված