• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռամոսն ամենայան հավանականությամբ բաց կթողնի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպումը

Հոդվածներ

Ռամոսն ամենայան հավանականությամբ բաց կթողնի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպումը
01.03.2022
1366 0

«ՊՍԺ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մկանային վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել «Ռեալի» դեմ կայանալիք պատասխան հանդիպումը։ 

Foot Mercato-ի փոխանցմամբ, 35-ամյա պաշտպանի մասնակցությունը այդ խաղին քիչ հավանական է։ 

Թիմերի միջև կայացած առաջին խաղում ֆրանսիական ակումբը սեփական հարկի տակ նվազագույն 1-0 հաշվով առավելության էր հասել «Ռեալի» նկատմամբ։ Պատասխան հանդիպումը նախատեսված է մարտի 9-ին։ 

Հիշեցնենք, որ Ռամոսը հանդես է եկել «Ռեալի» կազմում 2005-21 թվականների ընթացքում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված