• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Օսասունայի» դեմ հանդիպումը հոբելյանական էր Լուկաս Վասկեսի համար

Հոդվածներ

«Օսասունայի» դեմ հանդիպումը հոբելյանական էր Լուկաս Վասկեսի համար
28.10.2021
1375 0

Երեկ «Արքայական» ակումբը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Օսասունային»։ Այդ հանդիպումը Լուկաս Վասկեսի համար 250-րդն էր Մադրիդի «Ռեալի» կազմում։ Այդ խաղերից 169-ում Վասկեսը հաղթանակած էր հեռացել խաղադաշտից։ «Ռեալի» կազմում նա դարձել է 27 գոլի հեղինակ։ 

Այդ 250 հանդիպումներից 172-ը Վասկեսը անցկացրել է Լա Լիգայում,  47-ը՝ ՉԼ-ում, 19-ը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 6-ը՝ ԱԱԱ-ի գավաթի խաղարկությունում, 3-ը՝ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում և ևս 3-ը՝ Եվրոպայի սուպերգավաթի խաղարկությունում։

«Ռեալի» հիմնական թիմի կազմում անցկացրած 8 տարիների ընթացքում նա նվաճել է 12 տիտղոս. ՉԼ-ի և ԱԱԱ-ի 3-ական գավաթ, Լա Լիգայի 2 գավաթ, Եվրոպայի և Իսպանիայի 2-ական սուպերգավաթ։ 

Ամենաշատ քանակությամբ հանդիպումները Վասկեսը անցկացրել է 2017/18 մրցաշրջանում՝ խաղադաշտ դուրս գալով 53 անգամ:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված