• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Բարսելոնան» մշտապես կարող է պայքարել չեմպիոնության համար»

Հոդվածներ

Անչելոտի. «Բարսելոնան» մշտապես կարող է պայքարել չեմպիոնության համար»
26.02.2022
1728 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին և անդրադարձ կատարել «Բարսելոնային»։ 

«Ես դիտել եմ «Բարսելոնայի» բոլոր հանդիպումները։ Նեապոլում այդքան էլ հեշտ չէ խաղալը, բայց նրանք օրինակելի ֆուտբոլ ցուցադրեցին։ 

«Բարսելոնան» այն ակումբն է, որը մշտապես պայքարում է չեմպիոնության համար։ Այս մրցաշրջանը ևս բացառություն չէ։ 

Այո՛, նրանք հետ են մնացել մրցաշարային աղյուսակում, բայց ներկա պահին նրանց մոտ ամեն բան շատ լավ է ստացվում». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված