• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» վստահ է, որ կարող է իրականացնել Հոլանդի և Մբապեի տրանսֆերները

Հոդվածներ

«Ռեալը» վստահ է, որ կարող է իրականացնել Հոլանդի և Մբապեի տրանսֆերները
26.02.2022
2106 0

Մադրիդի «Ռեալում» վստահ են, որ կկարողանան իրականացնել և՛ Մբապեի, և՛ Հոլանդի տրանսֆերները։ 

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում «Սերուցքայինները» ուսումնասիրել են իրենց ֆինանսական իրավիճակը։ Marca-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում եկել են այն եզրակացության, որ ի վիճակի են ամռանը իրականացնել այդ երկու տրանսֆերները։ 

Մադրիդյան ակումբը ցանկություն ունի այդ տրանֆերների միջոցոց հավելյալ ճնշում գործադրել մրցակիցների վրա։ 

«Ռեալը» պետք է տարեկան մոտ 100 մլն եվրո ծախսի Հոլանդի և Մբապեի աշխատավարձերի վրա, բայց ակումբում լավատեսորեն են տրամադրված։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված