Հոդվածներ

Միայն մեկ հնչեղ տրանսֆեր
14.02.2023
2845 0

2023 թվականի ամռանը «Ռեալ Մադրիդը» ցանկանում է թիմ հրավիրել մեկ «Զիդանի», մի քանի «Պավոնի», իսկ հետո շարունակել հետևել ֆինանսական ռազմավարությանը՝ մանավանդ ֆուտբոլիստների աշխատավարձի հարցում: Այլ կերպ ասած, ակումբը չի ծրագրում հաջորդ մրցաշրջանում թիմի կազմում հեղափոխական թարմություն մտցնել:

ԶԼՄ-ներում բազմաթիվ շշուկներ են պտտվում այս կամ այն ֆուտբոլիստի «Ռեալ» տեղափոխության հետ կապված, սակայն ղեկավարությունը հասկանում է, որ ներկայիս կազմում էլ կան երիտասարդ, որակյալ ֆուտբոլիստներ, որոնք ապացուցելու շատ բան ունեն:

Այդ պատճառով էլ ծրագիրն այն է, որ կատարվի միայն մեկ խոշոր գնում: «Սերուցքայինների» գլխավոր տրանսֆերային նպատակը Ջուդ Բելինգեմն է: «Ռեալ Մադրիդը» վաղուց է աշխատում այս տրանսֆերի ուղղությամբ, սակայն ԱՊԼ-ի ակումբներն, ի դեմս «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի», արդեն ցանկություն են հայտնել ահռելի գումարներ վճարել 19-ամյա ֆուտբոլիստի համար:

«Ռեալում» կարծում են, որ Բելինգեմի հարցում որոշիչ գործող կարող է հանդիսանալ ակումբի պատմությունը, ԱԱԱ-ում վերջերս տարած հաղթանակը, ինչպես նաև ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում հաջող ելույթը: Բայց եթե կիսապաշտպանն ընտրի փողը, ապա մադրիդցիների համար շատ դժվար կլինի մրցակցելը:

Եթե Բելինգեմը չընտրի «Ռեալը», ապա ղեկավարությունը պետք է որոշում կայացնի. ուժեղացնել դաշտի միջին գի՞ծը, որտեղ հարցականի տակ է Կրոսի, Մոդրիչի ու Սեբալյոսի ապագան, թե հարձակման գիծը, քանի որ թիմից հեռանալու են Մարիանո, կարող է հեռանալ նաև Ազարը, իսկ Ասենսիոյի ապագան մշուշոտ է:

Ինչ վերաբերում է առավել քիչ հնչեղություն ունեցող տեղափոխություններին, ապա թիմ կվերադառնա Ֆրան Գարսիան, ինչպես նաև «Կաստիլյայի» մի քանի ֆուտբոլիստներ կարող են շանս ստանալ:


Ամենակարդացված