Հոդվածներ

Le Parisien. Ռամոսն անձնական պայմանագիր է համաձայնեցրել ՊՍԺ-ի հետ
05.07.2021
1689 0

«Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը կարիերան կշարունակի ՊՍԺ-ում:

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, 35-ամյա իսպանացին անձնական պայմանագրի կետերը համաձայնեցրել է փարիզյան ակումբի հետ: Այն գործելու է մինչև 2023 թվականը:

Աշխատավարձի չափի մասին տեղեկություն դեռևս չկա:

Հիշեցնենք, որ Ռամոսը «Ռեալը» լքել էր ազատ գործակալի կարգավիճակով:

Լեգենդար պաշտպանը «արքայական» ակումբի կազմում անցկացրեց 16 մրցաշրջան:

Fanat, Realmadrid.am




Ամենակարդացված