Հոդվածներ

Հոլանդի տրանսֆերի համար մղվող պայքարում ֆավորիտը «Ռեալն» է
25.02.2022
2144 0

Վերջին օրերին Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխությունը այլ ակումբ դարձել է լրատվամիջոցների հիմնական քննարկավող առարկաներից մեկը։ Նորվեգացու տրանսֆերի համար պայքարում են մի շարք թոփ ակումբներ՝ այդ թվում նաև Մադրիդի «Ռեալը»։ 

Նշվում է, որ «Սերուցքայինները» Հոլանդի տրանսֆերի համար մղվող պայքարում ֆավորիտ են։ 

Միևնույն ժամանակ Դորտմունդի «Բորուսիայի» սպորտային տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեի համոզմամբ, Հոլանդի հնարավոր տրանսֆերի շուրջ շուտով որոշում կկայացվի։ 

«Վստահ եմ, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Հոլանդի շուրջ ստեղծված իրավիճակը վերջնական լուծում կունենա։ Դա կարող է տևել մոտ 4-6 շաբաթ։ Հիմնական տարբերակը այն է, որ նա կարող է հեռանալ։ Մենք պատրաստ ենք նրան նոր պայմաններ առաջարկել, սակայն ամենայն հավանականությամբ նա կլքի ակումբը». նշել է Վացկեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված