Հոդվածներ

Անչելոտին ցանկանում է «Ռեալում» տեսնել «Նապոլիի» խաղացողին
25.02.2022
1999 0

«Ռեալը» կրկին հետաքրքրված է «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի ծառայություններով:

Ինչպես փոխանցում է լրագրող Նիկոլո Սկիրան, իսպանացու տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է Կառլո Անչելոտին: Իտալացի մասնագետը Ռուիսի հետ աշխատել է Նեապոլում: 

Նշվում է, որ ֆուտբոլիստի և նեապոլիտանական ակումբի միջև բանակցությունները սառեցված են:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ռուիսն անցկացրել է 21 հանդիպում, դարձել 5 գոլի և 3 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված