• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սիմեոնե. «Լա Լիգան կհաղթի այն ակումբը, որը հոգեբանորեն ավելի պատրաստ կլինի»

Հոդվածներ

Սիմեոնե. «Լա Լիգան կհաղթի այն ակումբը, որը հոգեբանորեն ավելի պատրաստ կլինի»
26.04.2021
1630 0

Երեկ Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտություն կրեց «Ատլետիկ Բիլբաոյից»։ Խաղից հետո մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է առաջնությունում ստեղծված իրավիճակի և չեմպիոնական մրցավազքի մասին։ 

«Մի քանի օր առաջ ինձ հարցրին, թե ինչն եմ համարում Լա Լիգայում հաղթելու հիմնական պայմանը։ Անկասկած, դա հոգեբանությունն է։ Լա Լիգան կհաղթի այն ակումբը, որը հոգեբանորեն ավելի պատրաստ կլինի։ 

Այս մրցաշարում հիմնականում հաղթում են «Ռեալը» և «Բարսելոնան», չհաշված 2014 թվականը և այն մրցաշրջանները, որոնցում մենք մոտ ենք եղել դրան։ 

Մրցաշրջանի մեծ մասը մենք անցկացրել ենք առաջատարի դիրքում, և միավորների մեծ առավելություն ունեինք, սակայն միևնույն ժամանակ գիտակցում էինք, որ «Ռեալը» և «Բարսելոնան» չեն պատրաստվում դուրս գալ պայքարից։ «Սևիլիան» նույնպես մոտեցել է մեզ, և այստեղ ամեն բան կորոշի թիմերի էմոցիոնալ կարգավիճակը։ 

Հիմա ամեն բան կախված է մեզանից։ Առջևում մի քանի հանդիպում է մնացել, և մենք պետք է ներդնենք մեր առավելագույնը ցանկալի արդյունքին հասնելու համար». նշել է Սիմեոնեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված