• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վալվերդեն պատմել է, թե ինչ է ասել Անչելոտին «Ալավեսի» դեմ խաղի ընդմիջման ժամանակ

Հոդվածներ

Վալվերդեն պատմել է, թե ինչ է ասել Անչելոտին «Ալավեսի» դեմ խաղի ընդմիջման ժամանակ
21.02.2022
3157 0

ֆեդե Վալվերդեն մեկնաբանել է «Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակը։ 

«Ես գոհ եմ արդյունքից։ Առաջին կեսում մեզ համար բավական բարդ էր, սակայն ընդմիջման ժամանակ Անչելոտին մեզ ասաց, որ պետք է ավելի ուշադիր գործենք ու ազատ տարածություններ գտնենք։ Մեզ հաջողվեց դա անել, ինչը տվեց իր արդյունքը։ Մենք կարողացանք վերահսկել խաղի ընթացքը, ավելի ու ավելի շատ մոտենալ մրցակցի դարպասին և արդյունքում գոլեր խփել։ 

Ասենսիոն հիանալի ունակություններ ունի և նա արժանիորեն խփեց այդ գոլը։ Նա միշտ շատ լավ է աշխատում, լավ մարդ է ու լավ ֆուտբոլիստ։ Երբ նման խաղերում ամեն բան բարդ է ստացվում և թիմում կա այնպիսի ֆուտբոլիստ, ով կարող է ոչնչից գոլ ստեղծել, դու պետք է միայն շնորհակալություն հայտնես նրան։ 

Շնորհակալ ենք նաև երկրպագուներին։ Այս խաղում անչափ կարևոր էր հաղթանակի հասնելը, քանի որ դրան նախորդող խաղում մենք պարտություն էինք կրել։ Այս հաղթանակը հենց նրանց համար էր». նշել է Վալվերդեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված