• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին գիտի, թե ինչի շնորհիվ իր թիմը կարող է հաղթահարել «Սիթիի» արգելքը

Հոդվածներ

Անչելոտին գիտի, թե ինչի շնորհիվ իր թիմը կարող է հաղթահարել «Սիթիի» արգելքը
15.04.2024
616 0

«Մալյորկայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել նաև «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք պատասխան հանդիպմանը։ 

Չորեքշաբթի օրը թիմերը «Էթիհադում» որոշելու են, թե ով է շարունակելու պայքարը ՉԼ-ի կիսաեզրափակչում։ Ոչ ոք չի սպասում, որ հեշտ հանդիպում է լինելու, սակայն Կարլո Անչելոտին կարծես թե գիտի, ինչի շնորհիվ իր թիմը կարող է առաջ գնալ։

«Թիմը ֆիզիկապես շատ լավ վիճակում է, բայց միայն դա շատ քիչ է «Մանչեսթեր Սիթիի» նման թիմի արգելքը հաղթահարելու համար։ Մենք կհաղթենք խաղը տրամադրվածության շնորհիվ». նշել է իտալացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված